12 սեպտեմբերի 2009 - 00:45 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նոր համաձայնագիր կնքել հումանիտար համագործակցության ոլորտում
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նոր համաձայնագիր կնքել հումանիտար համագործակցության ոլորտում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, եռամյա կամ հնգամյա ծրագիր նախապատրաստելու համար համաձայնագրում հաշվի կառնվեն ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի բոլոր պահանջները: