12 սեպտեմբերի 2009 - 01:22 AMT
Վալերի Էնտալցեւ. Հայրապետյանը հաղթեց մարտավարական խորամանկության շնորհիվ
Սեպտեմբերի 11-ին Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ՌԴ-ն ներկայացնող հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (48կգք/կ) կիսաեզրափակչում հաղթեց հարավկորեացի Հան Յոնգ Չինին 9:1 հաշվով: Ինչպես նշեց Դավիթ Հայրապետյանի անձնական մարզիչ Վալերի Էնտալցեւը, իր սանը հաղթեց մարտավարական խորամանկության շնորհիվ:

«Կորեացի Չինի հետ մենամարտում Դավիթը խորամանկեց` մրցակցի մոտ ստեղծելով այն տպավորությունը, թե նա դիրքային առավելության է հասել: Կորեացին գրոհի գնաց, արդյունքում առաջին ռաունդից հետո նա առջեւում էր 1:0 հաշվով, սակայն մեկ հարվածը դեռեւս առավելություն չէ,-ասել է Էնտալցեւը: Երկրորդ ռաունդի ավարտին Դավիթը 5 միավորի առավելության հասավ` ապահովելով իր հաղթանակը»,-ասել է նա:

Դավիթ Հայրապետյանի անձնական մարզիչը պատմեց նրա մարտերի նախապատմությունը եզրափակչում նրա մրցակից` Սերդամբա Պուրեվդորի հետ:

«2007թ. Աշխարհի առաջնությունում Դավիթը համոզիչ հաղթանակ տարավ նրա հանդեպ` 27:4 հաշվով: Սակայն դա ոչինչ չի ասում, ինչպես նաեւ Պուրեվդորի արծաթե մեդալը 2008թ. Օլիմպիական խաղերում: Եզրափակչում բոլոր նախորդ ծառայություններն ու անհաջողությունները ետին պլան են մղվում: Դավիթը պետք է կոնկրետ աշխատանք տանի, հարձակման անցնելով, սակայն չմոռանալով նաեւ պաշտպանության մասին, քանի որ մոնղոլացին կամքի ուժ ունեցող տղա է եւ նախորդ մարտերում արդեն ետ է բերել 3-4 միավոր»,-մեջբերում է Էնտալցեւին «Ողջ սպորտը» գործակալությունը: