12 սեպտեմբերի 2009 - 17:07 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցի երկրի հասարակական սեկտորը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ ներքին քաղաքական քննարկումները սկսվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Անհրաժեշտ է, որպեսզի հարցը քննարկվի Հայաստանի ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ երկրի հասարակական սեկտորի ակտիվ մասնակցությամբ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Netի թղթակցի հարցին, հայտնել է «Կայունություն» հասարակական շարժման համանախագահ Սարգիս Հարությունյանը:

«Քաղաքական դաշտում, միգուցե դեռեւս կուլիսներում, քաղաքական խորհրդատվություններ են կատարվում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով: Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը մոտ ժամամակներս կհավաքի երկրի բոլոր քաղաքական ուժերին եւ նրանց հետ խորհրդակցություն կանցկացնի այդ հարցի շուրջ»,- նշել է շարժման համանախագահը` ավելացնելով, որ ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ ղեկավարը հանդիպեր նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Սարգիս Հարությունյանի խոսքով, վատ չէր լինի, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները միայն նման խորհրդատվությունների անցկացումից հետո ներկայացվեին Հայաստանի խորհրդարանում վավերացման համար: