11 ապրիլի 2002 - 23:01 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՏՈՒԿ ԵՆԹԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հատուկ ենթախումբ կստեղծեն, որը կզբաղվի Հարավային Կովկասով: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Մոսկվայում կայացած ռուս-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստի ընթացքում: Կողմերը քննարկել են նաեւ միջազգային ահաբեկչության հետ պայքարում համագործակցության եւ Եվրասիայում տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Համատեղ աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշված է անցկացնել 2002 թվականի երկրորդ կեսին Անկարայում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: