14 սեպտեմբերի 2009 - 16:14 AMT
Լի Կուան Յուն` «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հեղինակը, կայցելի Հայաստան
Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի հրավերով սեպտեմբերի 17-18-ը կայցելի Երեւան: Լի Կուան Յուն Երեւանում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային մրցունակության խորհրդի անդամների հետ:
Լի Կուան Յուն 1959-1990թթ. զբաղեցրել է Սինգապուրի վարչապետի պաշտոնը եւ համարվում է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հեղինակը, հաղորդում է Խորհրդի մամլո ծառայությունը: