14 սեպտեմբերի 2009 - 19:39 AMT
Սանքտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների որբ երեխաների ստեղծագործությունների «Կաստալի բանալին» փառատոնը
Սանքտ Պետերբուրգի «Մյուզիք հոլ» թատրոնում այսօր բացվել է ԱՊՀ երկրների որբ երեխաների ստեղծագործությունների «Կաստալի բանալին» միջազգային բարեգործական փառատոնը:

Ինչպես հաղորդում է «Սանքտ Պետերբուրգ.ռու»-ն, փառատոնն անցնում է երկրորդ անգամ Սանքտ Պետերբուրգի կառավարության աջակցությամբ, կազմակերպիչն է «Կաստալի բանալի» (Ռուսաստան) բարեգործական հանրային հիմնադրամը:

Յուրաքանչյուր մասնակից երկիր մրցույթում համարներ է ներկայացնում հետեւյալ ժանրերում` «պար», «վոկալ կատարում», «գործիքային կատարում», «օրիգինալ ժանր»:

Փառատոնը կփակվի գալա համերգով, որը տեղի կունենան սեպտեմբերի 17-ին «Մյուզիք հոլ» թատրոնում: