14 սեպտեմբերի 2009 - 19:41 AMT
Վլադիմիր Պուտին. Թուրքիան կարող է դառնալ դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման գլխավոր երկիրը
«Աստիճանաբար մենք մեր բոլոր էներգահոսքերը մտադիր ենք Եվրոպա առաքել Թուրքիայի տարածքով, եւ ցանկանում ենք այդ երկրով փոխարինել Ուկրաինային»,-հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Վալդայի բանավեճի ակումբի մասնակիցների հետ հանդիպմանը: Անդրադառնալով Թուրքիայի դերին ՌԴ-ի էներգետիկ քաղաքականության մեջ, Պուտինն ասել է, որ Թուրքիան, զբաղեցնելով Ուկրաինայի տեղը, կարող է դառնալ դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման գլխավոր երկիրը, հաղորդում է «The Mwscow Times»-ը: