15 սեպտեմբերի 2009 - 14:59 AMT
Միշել Լեգրանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգեւատրել հանրաճանաչ կոմպոզիտոր եւ դաշնակահար Միշել Լեգրանին: Մաեստրոն պարգեւատրվել է համաշխարհային երաժշտության մեջ ներդրած մեծ ավանդի համար:
Միշել Լեգրանը գտնվում է Երեւանում, որտեղ նա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 15-ին հանդես կգա միակ մենահամերգով: Նրա հետ միասին Հայաստան են ժամանել նրա կինը` հայտնի տավղահար Կատրին Միշելը եւ քույրը` Քրիստինա Լեգրանը, որը հանրաճանաչ The Swingle Singers վոկալ համույթի նախկին մենակատարն է: