16 սեպտեմբերի 2009 - 16:49 AMT
Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը
Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը: Աշխատանքի առավել կարեւորը մասը կլինի համաքաղաքական քննարկումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների մասնակցությամբ: Այս տարի նստաշրջանը կտեւի սեպտեմբերի 23-30:

Հայաստանը 64-րդ նստաշրջանում կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս անգամ ՄԱԿ կենտրոնակայան են ժամանելու ավելի քան հարյուր պետությունների առաջին դեմքեր:

Համաքաղաքական քննարկումներին կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դա նրա դեբյուտը կլինի Գլխավոր վեհաժողովում: Ռուս նախագահի ելույթը, ֆորումի աշխատանքի ծրագրին համապատասխան, կկայանա նստաշրջանի առաջին իսկ օրը` սեպտեմբերի 23-ին:

Նույն օրը ՄԱԿ ամբիոնից միջազգային հանրությանը կդիմի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Շատերը սուր բանավեճ են ակնկալում նրա եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեջադի միջեւ, որի ելույթը նույնպես այդ օրն է նախատեսված: Անակնկալներ են սպասում նաեւ Լիբանանի նախագահ Մուամարա Քադդաֆիից. սեպտեմբերի սկզբին ՄԱԿ առընթեր ամերիկացի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն անգամ վաղօրոք գնդապետին խնդրել է ձեռնպահ մնալ ԱՄՆ հասցեին ուղղված հարձակումներից: