16 սեպտեմբերի 2009 - 19:52 AMT
Հոկտեմբերի 25-29-ին Երեւանում կկայանա «Արեւորդի» էկոլոգիական փառատոնը
Հոկտեմբերի 25-29-ին Երեւանում կկայանա «Արեւորդի» էկոլոգիական փառատոնը: Սկսած 2007-ից, փառատոնն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կողմից:
Հարավային Կովկասի երկրների միակ էկո-փառատոնի ծրագրի մեջ ներառված են էկոլոգիական թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, համերգներ եւ զանազան էկոլոգիական ակցիաներ:
Սեմինարին, որի վերջնական նպատակը բաց ֆորումի ստեղծումն է, այս տարի կմասնակցեն ավելի քան 60 ռեժիսորներ, էկոլոգներ, արվեստի գործիչներ:
Փառատոնի կազմակերպիչները գնահատում են մանուկների ու երիտասարդների մասնակցությունը հենց իրենց համար նախատեսված զանազան ծրագրերին:
Փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS ընկերությունն է: