16 սեպտեմբերի 2009 - 20:19 AMT
ՀՀ Հանրային Խորհուրդը անցնում է հայ - թուրքական արձանագրությունների քննարկմանը իր հանձնաժողովներում
Հաշվի առնելով Հայաստանի -Թուրքիայիհարաբերությունները կարգավորող արձանագրությանմեջ նշված 6-շաբաթյահանրային քննարկումների մասին կետը, համաձայն սույն թվականի սեպտեմբերի 4-ին ՀԽ փոքր խորհրդի նիստի կողմից ընդունված որոշման, վերը նշված արձանագրությունը քննարկելու նպատակով ՀԽ-ի հանձնաժողովները հրավիրում են նիստեր, որոնք կսկսվեն սեպտեմբերի 18-ին:

Քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրային Խորհուրդը հանդես կգա իր դիրքորոշումով` կապված հայ - թուրքական արձանագրությունների հետ: