16 սեպտեմբերի 2009 - 21:14 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատում է Էդվարդ Նալբանդյանի այցը Նյու-Յորք
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու-Յորքում է գտնվելու սեպտեմբերի 26-29-ը: