17 սեպտեմբերի 2009 - 15:14 AMT
Ճգնաժամի պայմաններում հայ արտադրողներն ավելացրել են կաթի փոշու օգտագործումը
Ճգնաժամի պայմաններում հայ արտադրողներն ավելացրել են կաթի փոշու օգտագործումը: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: ««Ճգնաժամի պայմաններում կաթի փոշու գներն անկում են ապրել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կրճատվել է թարմ կաթի կիրառումը»,-ասել է նա:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունը ուղղում է կատարել համապատասխան օրենքում, որի համաձայն արտադրողները պարտավորվում են նշել փաթեթավորման վրա օգտագործվող հումքը: