9 ապրիլի 2002 - 23:35 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանման պետական հանձնաժողովը դիմել է տնտեսական գործերով դատարան «ԱրմենՏել» ընկերության դեմ հայցով: Կիրառելով մոբիլ կապի ծառայությունների նոր փաթեթ եւ օգտվելով հեռահաղորդակցության շուկայում իր մենաշնորհատիրական դիրքերից` ընկերությունը հրաժարվում է սպասարկել հաճախորդներին, եթե նրանք «ԱրմենՏելից» ձեռք չեն բերում մոբիլ հեռախոս: Միեւնույն ժամանակ, «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը պնդում է, որ ընկերությունն արդեն մի քանի օր է, որ չի հարկադրում հեռախոսներ ձեռք բերել` ծառայության նոր տեսակից օգտվելու համար փաստաթղթերի ձեւակերպման ժամանակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: