17 սեպտեմբերի 2009 - 19:32 AMT
Եվգենի Կասպերսկին չի բացառում իր արտադրանքի այլընտրանքային վաճառքը Հայաստանում
Չի բացառվում, որ խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկը` «Կասպերսկու լաբորատորիան» իր արտադրանքի վաճառքը իրականացնի Հայաստանի տարածքում նաեւ USB տիպի հիշողության քարտերի այլընտրանքային կրիչների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի ղեկավար Եվգենի Կասպերսկին:

Մասնավորապես նա նշել է. «Շատ հնարավոր է, որ մենք իրականացնենք նման ծրագրեր, քանի որ տարբեր երկրներում մենք վաճառքի տարբեր քաղաքականություն ենք վարում: Որոշ երկրներում մեր արտադրանքը շատ ավելի էժան է, ինչը պայմանավորված է բնակչության վճարունակության ցածր մակարդակով: Իսկ հարեւան երկրների շուկաներում կարող են կիրառվել իրացման բոլորովին այլ մեթոդներ»: