17 սեպտեմբերի 2009 - 19:49 AMT
Երեւանում կկայանա իրավաբանների եռօրյա Համահայկական խորհրդաժողով
Սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կկայանա եռօրյա իրավաբանների Համահայկական խորհրդաժողով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, որն այդ խորհրդաժողովի կազմակերպիչն է, խորհրդաժողովին կմասնակցեն ծագումով հայ 130 իրավաբաններ:

Իրավաբանների Համահայկական խորհրդաժողովի նպատակն է` ստեղծել մի ցանց, որը կնպաստի Հայաստանից եւ Սփյուռքից տվյալ ոլորտի մասնագետների միջեւ համագործակցության իրականացմանը: