17 սեպտեմբերի 2009 - 20:07 AMT
Ընդդիմադիր պատգամավորը «մարտի 1-ի դեպքերի գլխավոր ճարտարապետ» է անվանել նախկին նախագահ Քոչարյանին
Մարտի 1-ի դեպքերի գլխավոր ճարտարապետը եւ կնքահայրը նախկին նախագահ Ռուբերտ Քոչարյանն է, ով պետք է հիմնական պատասխանատվությունը կրի անցյալ տարվա մարտյան դեպքերի համար: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ինչպես հայտարարեց պատգամավորը մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովի բացթողումները ինքը դիտարկում է երեք տեսակետերից. ո՞վ է հանդիսանում մարտի 1-ի դեպքերի կնքահայրը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար, եւ հարկավոր է դասեր քաղել կատարվածից, որպեսզի հետագայում բացառվի նմանատիպ դեպքերի կրկնությունը:
Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց երկրում անցկացնել սահմանադրական բարեփոխումներ, մտցնել խորհրդարանական ղեկավարման կարգ եւ կազմավորել 2 պալատանոց Ազգային ժողով: Նաեւ ստեղծել ավանդույթ, համաձայն որի Հայաստանի 3 նախագահները հանդես կգան ուղերձներով, որոնք հիմնված են երկրում հիմնական իրադարձություններին առընչվող հարցերի շուրջ համաձայնության վրա: