17 սեպտեմբերի 2009 - 20:34 AMT
ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պարզել է ճիշտ այնքանը, որքանը թույլատրելի էր իր համար
«Մարտի 1-ի դեպքերի մասին էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակայնությունը չի իմացել այն 10 հոգու մահվան հանգամանքների մասին, նրանց պատվիրատուների եւ հրամաններ արձակողների անունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանն ընդգծել է, որ մարտի 1-ի գործը կարելի է փակ համարել միայն այդ հարցերին սպառիչ պատասխաններ ստանալուց եւ իրականա երաշխիքների մեխանիզմ ստեղծելուց հետո, որ այսուհետ նման բան չի կրկնվի: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք հանձնաժողովը հնարավորություն ուներ բացահայտելու կատարվածի մեղավորների անունները, Սաֆարյանը պատասխանել է, որ «եթե հանձնաժողովը ցանկանար, ապա այսօր շատ հարցեր պարզ պատասխաններ կունենային, քան այնպիսիք, ինչպիսիք տրված են զեկույցում»:

«Տեսականորեն հանձնաժողովը չկարողացավ պատասխանել բացարձակապես բոլոր հարցերին, քանի որ սկզբնապես արդեն ողջ գործի նախնական հետաքննությունն ու հետախուզությունը հանձնաժողովին վստահելու մեր առաջարկը մերժվեց»,- նշել է Սաֆարյանը` ընդգծելով, որ «հանձնաժողովը ցանկություն չուներ բացահայտելու կատարվածի հանգամանքները, պարզելով ճիշտ այնքանը, որքանը թույլատրելի էր իր համար»: