17 սեպտեմբերի 2009 - 21:00 AMT
Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների հանդիպումն անցավ ստեղծագործական մթնոլորտում
Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների միջեւ կայացած հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդակցությունն անցավ առողջ եւ ստեղծագործական մթնոլորտում: Այսպես բնորոշեց այսօր Երեւանում կայացած Հանրապետության նախագաի եւ երկրի 52 քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: «Մենք եկել ենք այս հանդիպմանը ոչ թե որոշակի քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու, այլ հայ դիվանագիտությանը աջակցելու նպատակով», - նշեց Դավիթ Հակոբյանը:

Մարքսիստական կուսակցության առաջնորդի խոսքերով նախագահն ուշադրությամբ լսեց բոլոր առաջարկները եւ յուրաքանչյուր քաղաքական կուսակցության մոտեցումը: «Մենք հուսով ենք, որ կայացած հանդիպման արդյունքները դրական կլինեն»,- նշեց Դավիթ Հակոբյանը: