21 սեպտեմբերի 2009 - 14:40 AMT
Թուրքիան ավելացրեց ամերիկյան Chinook ուղղաթիռների պատվերը
Թուրքական ռազմական վարչությունը ավելացրեց ամերիկյան ռազմափոխադրամիջոցային CH-47F Chinook ուղղաթիռների պահանջը 10-ից 14-ը: Մեքենաների հավելյալ հայտերը Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության քարտուղարությունը ստացել էր հատուկ ստորաբաժանումներից:
2009 թ-ի օգոստոսին Թուրքիայի ներկայացուցիչները այցելեցին Ֆիլադելֆիայում Boeing-ի արտադրամասը, որպեսզի մասնակցեն այդ ուղղաթիռների փորձարկումներին: Ամերիկյան կողմը արդեն ստացել է Անկարայից գրավոր պահանջը խմբաքանակը ավելացնելու համար, իսկ համապատասխան պայմանագրի ստորագրումը նախատեսված է 2010 թ-ի կեսերին: Ուղղաթիռները կմատակարարվեն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Foreign Military Sales ծրագրի շրջանակներում, հաղորդում է Lenta.ru-ն:
2005 թ-ի մայիսին Թուրքիան սկսել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ բանակային ավիացիայի համար մոտ 500 մլն. դոլար արժեքով ռազմափոխադրամիջոցային ուղղաթիռներ գնելու վերաբերյալ:
Ավելի վաղ, որպես այլընտրանք CH-47F-ին քննարկվում էին Մի-26T եւ CH-53, սակայն երկու անգամ անցկացրած միջազգային մրցույթները արգելվեցին նախատեսված արժեքի լիմիտների գերազանցման պատճառով: