21 սեպտեմբերի 2009 - 14:49 AMT
Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի կունենա «Ուրարտուն եւ իր հարեւանները» գիտաժողովը
Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով «Ուրարտուն եւ իր հարեւանները» խորագրով` նվիրված ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Նիկոլայ Հարությունյանի 90-ամյակին:
Գիտաժողովի բացմանը կմասնակցեն Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ արտերկրից: Գիտաժողովը կազմակերպել է Թեքեյան մշակութային կենտրոնը: