21 սեպտեմբերի 2009 - 14:52 AMT
Եվրոպացի նախարարների մեծ մասը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
Եվրապացի նախարարների մեծամասնությունը սատարում է Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի գծով պետքարտուղար Պիեռ Լելուշը: Ըստ նրա, չնայած նրան, որ Ֆրանսիան ցանկանում է պահպանել եւ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, նա գերադասսում է, որ ԵՄ-Թուրքիա համագործակցությունը շարունակվի բոլորովին այլ ձեւաչափով: «Թուրքիան կարող է համագործակցել ԵՄ-ի հետ, սակայն մենք կտրականապես դեմ ենք անդամակցությանը»,-ասել է Լելուշը, PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: