21 սեպտեմբերի 2009 - 14:58 AMT
Հայաստանի ղեկավարությունը հարգել է Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ է դրել ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

Արարողությանը մասնակցել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Առաջին հերթին մենք պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, որոնք կառուցել են մեր անկախությունը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա այս անկախության պահպանման գործում: