8 ապրիլի 2002 - 23:51 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ
Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների նախօրեին երկրի հայ համայնքի կազմակերպությունները դիմել են երկու հիմնական թեկնածուներին` գործող նախագահ Ժակ Շիրակին եւ վարչապետ Լիոնել Ժոսպենին հարցերով` թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում են հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերին եւ Թուրքիայի կողմից իրագործվող Հայաստանի շրջափակմանը: Օրերս «Ռամկավար-ազատական» կուսակցության ֆրանսիական բաժանմունքի առաջնորդը Ժակ Շիրակի կողմից ստացել է պատասխան նամակ, որում Ֆրանսիայի նախագահը գրում է, որ 2001 թվականին երկրի խորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը մեղադրող հատուկ օրենք: Նա կոչ է արել մյուս երկրներին եւս` միանալ Ֆրանսիային: «Ցեղասպանության փաստը չի կարող վիճարկելի լինել: Խոսքը գնում է անցյալ դարի ամենահրեշային հանցագործություններից մեկի մասին, եւ պատմության վերանայումը անընդունելի է: Այդ պատճառով հաշտության կարելի է հասնել միայն փաստերի հիման վրա»,- ընդգծել է է Ժակ Շիրակը: Խոսելով Հայաստանի շրջափակման մասին, Շիրակը նշել է, որ այդ փաստն անհանգստացնում է ողջ Եվրոպային: Նրա խոսքերով` շրջափակումը խոչընդոտում է ողջ տարածաշրջանի զարգացմանը: Նախագահը հավաստիացրել է, որ կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: