22 սեպտեմբերի 2009 - 17:52 AMT
Հայաստանում կմշակվի արդյունաբերական արտադրության կոնցեպցիա
Միջազգային կառույցներից ստացված դրամական միջոցների մի մասը պետք է ուղղել արդյունաբերական արտադրանքի զարգացմանը, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա հիշեցրեց, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի ՀՆԱ անկումը վերջին ութ ամիսների արդյունքով անկում է ապրել 18.5 տոկոսով, որում զգալի մաս է կազմում շինարարությունը, «դա վկայում է այն մասին, որ համաշխարհային ֆինանսա - տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա»: «Կառավարությունն իհարկե ձեռնարկել է որոշակի քայլեր` ուղղված տեղական արտադրության խթանմանը, բայց այդ միջոցների զգալի մասը ուղղվել է շինարարության տեմպերի պահպանմանը: Այդուամենայնիվ, այս ոլորտում անկումը վերջին ութ ամիսների արդյունքում կազմել է 50-55 տոկոս»,- նշեց նա: Սաֆարյանն ասաց, որ 2008թ-ին շինարարության ոլորտում իրացվել է 840 միլիարդ դրամ եւ հավելեց, որ հիմնական ուշադրությունը պետք է սեւեռել արդյունաբերական արտադրությանը: «2008թ-ին ՀՆԱ շինարարության չափաբաժինը կազմել է 22-23 տոկոս, ինչը չափազանց քիչ է: Ճգնաժամի պայմաններում արդյունաբերական շինարարության ծավալները կրճատվել են 10-11 տոկոսով եւ տարվա վերջին Հայաստանից արտահանված արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի 550-600 մլն դոլար», - նշեց նա:
Այս պայմաններում, ըստ Սաֆարյանի, անհրաժեշտ է մշակել արդյունաբերական զարգացման կոնցեպցիա: «Այս առումով արդեն ձեռնարկվել են քայլեր եւ Հանրային Խորհրդում արդյունաբերության զարգացման քաղաքականությունը պետք է դառնա առանցքային հարց: Քանի որ առանց արդյունաբերական արտադրության Հայաստանը չի կարողանա ապահովել աշխատատեղեր եւ ապրանքատեսակների այնպիսի արտադրություն, որը թույլ կտա ապահովել բյուջետային մուտքեն առանց սեզոնային տատանումներից կախումների», - ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը: