8 ապրիլի 2002 - 23:48 AMT
ԻՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ
Հայերը, որոնք ապրում են Իրանում եւ, մասնավորապես, Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում, քննադատել են Իսրայելի գործողությունները եւ իրենց համերաշխությունը հայտնել պաղեստինցիներին: Թեհրանում անցկացված ցույցին նրանք պահանջել են Իսրայելից դադարեցնել ոտնձգությունը Պաղեստինի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թեհրան Թայմս» թերթը, Իրանի հայերը ողջունել են Պաղեստինին աջակցելու պաշտոնական Թեհրանի ջանքերը: Այսպիսով, նրանք ցույց են տվել, որ համակարծիք են Իսրայելի գործողությունները մեղադրող Իրանի իշխանություններին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: