5 ապրիլի 2002 - 23:55 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին տնտեսական գործառնությունների հանձնաժողովը լսել է այն միջոցների մասին հարցը, որոնք պետք է տրամադրվեն Լեռնային Ղարաբաղին որպես օգնություն: Նիստի ընթացքում կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ջո Քոլենբերգը դիմել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ղեկավարությանը` կոչ անելով կատարել օրենսդիրների որոշումը եւ Ղարաբաղին հատկացնել հաստատված օգնության ծավալի մնացորդը: Հիշեցնենք, որ կոնգրեսի կողմից հաստատված 20 միլիոն դոլարից Ստեփանակերտ է հասել ընդամենը 15,8 միլիոնը: Զարգացման միջազգային գործակալության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ հաշվետու լինել օրենսդիրների առջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: