22 սեպտեմբերի 2009 - 21:16 AMT
Դանիայում Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում հայ ըմբշամարտիկը պարտություն է կրել Ադրբեջանի ներկայացուցչից
Ազատ ոճի հայ ըմբշամարտիկ Արթուր Առաքելյանը (60 կգ) Դանիայում աշխարհի առաջնության երկրորդ օրը ելույթ ունեցած իր թիմակիցներ Հարություն Ենոքյանի (84 կգ) եւ Ռուսլան Բասիեւի նման (120 կգ) դուրս է մնացել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչից` զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Զալիմխան Հուսեյնովին:

Այդպիսով, Հայաստանի յոթ ներկայացուցիչներից վեցն արդեն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը` սեպտեմբերի 21-ին, մրցաշարից դուրս են մնացել Միհրան Ջաբուրյանը (55կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) եւ Էդգար Ենոքյանը (96կգ):

Սեպտեմբերի 23-ին ազատ ոճի մրցաշարում ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Մարկոսյանը (74կգ), որը 1/16-րդ եզրափակիչում կհանդիպի վրացի ըմբշամարտիկ Գելա Սագիրաշվիլու հետ: