23 սեպտեմբերի 2009 - 15:35 AMT
Հայաստանի վարչապետը կառավարական կառույցներին հանձնարարել է ներկայացնել 2010 թվականի աշխատանքների ծրագրերը
Չորեքշաբթի օրը կայացած կառավարակն նիստին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին հանձնարարեց ներկայացնել 2010 թվականի իրենց գործունեության առաջնությունները եւ աշխատանքների ծրագրերը: «Աշխատանքների մեկնարկի մասին որոշումը 2010թ. կառավարության գործունեության առնչությամբ արդեն ստորագրվել է: Բոլոր նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարում եմ մինչեւ հոկտեմբերի 1-ը ներկայացնել իրենց գլխավորած կառույցների գործունեության առաջնությունները եւ աշխատանքների ծրագրերը»,- ասել է նա: Կառավարության ղեկավարը նաեւ ավելացրել է, որ դրա համար նրանց կներկայացվի գալիք տարվա աշխատանքների ծրագրի մշակման կարգը: