23 սեպտեմբերի 2009 - 17:56 AMT
«Ժառանգությունը» մտադիր է պարզել հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը
Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դիմել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին պաշտոնական նամակով, որում խնդրանք է պարունակվում նախաստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու, ինչպես նաեւ փաստաթղթի պրեամբուլայում նշված նպատակներին բովանդակության համապատասխանության հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու մասին:

Նամակում, մասնավորապես, նաեւ նշվում է, որ տվյալ նամակը պաշտոնական փաստաթուղթ է, որին, «ՀՀ ԱԺ կանոնադրության մասին» օրենքի համաձայն, պետք է գրավոր պատասխան ներկայացվի 10 օրվա ընթացքում: