24 սեպտեմբերի 2009 - 00:49 AMT
ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր խորհրդաժողովը կանցնի հոկտեմբերի 6-ից 23-ը Փարիզում
ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր խորհրդաժողովը կանցնի հոկտեմբերի 6-ից 23-ը Փարիզում: Այդ խորհրդաժողովում պետք է հաստատվի Իրիրնա Բոկովոյի ընտրումը Գլխավոր տնօրենի պաշտոնին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գործադիր խորհրդի 58 անդամների կողմից ընտրված Իրինա Բոկովոյան կդառնա առաջին կինը, ով կստանձնի այդ պաշտոնը:

Գլխավոր խորհրդաժողովին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի գերագույն մարմնի նիստին, որին մասնակցում են պատվիրակությունների 193 անդամ - երկրներից, հիմնականում ներկայացնում են նախարարներ: Խորհրդաժողովին, որպես կանոն, մասնակցում են մի քանի նախագահներ, կամ կառավարության անդամներ, ովքեր այդ շրջանում պաշտոնական այցելություն են կատարում ՅՈՒՆԵՍԿՈ:

Խորհրդաժողովը որոշում է քաղաքականությունը եւ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, հաստատում է երկու տարվա ծրագիրը եւ բյուջեն: Բացի այդ, այն ընդունում է միջազգային իրավաբանական փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոմպետենտությանը, ինչպես նաեւ երկու տարին մեկ հաստատում են Գործադիր խորհրդի կազմը` ընտրելով իր անդամների որոշակի թիվ: Յուրաքանչյուր չորս տարին մեկ, խորհրդաժողովն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի նոր Գլխավոր Տնօրենին: