5 ապրիլի 2002 - 23:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Նախօրեին կայացել է նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարությունների փորձագետների աշխատանքային խմբերի նիստը, որի ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարները: Նախապատրաստվել են փաստաթղթեր, որոնք նախատեսվում է ստորագրել Վրաստանի պաշտպանության նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: