5 ապրիլի 2002 - 23:51 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԻՆԵՔՍ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿ ՀԻՄՆԵԼ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՎ
Ամերիկյան «Ինեքս» կորպորացիան մտադիր է Հայաստանում բանկ հիմնել 5 միլիոն դոլար հիմնադրամով: «Արմինֆո» գործակալության տվյալներով, առաջարկությունը ամերիկյան կողմից արդեն ներկայացված է եւ գտնվում է քննարկման փուլում: Լիազորված մարմինները դեռեւս ձեռնպահ են մնում այդ առիթով որեւէ տեղեկատվություն տրամադրելուց: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ընթացիկ տարում Հայաստանում օտարերկրյա կապիտալով երկու բանկ կբացվի : Նշենք, որ օտարերկրյա կապիտալի լուման Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալում անցյալ տարվա ընթացքում աճել է համարյա 14 տոկոսով` կազմելով 49,4 տոկոս:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: