25 սեպտեմբերի 2009 - 17:08 AMT
ՀԿԵՈւ-ն եւ Վրացական երկաթուղին կցման աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն կանցկացնեն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւ Վրացական երկաթուղին հոկտեմբերի 1-ին կցման աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն կանցկացնեն Երեւանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԿԵՈւ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: «Հանդիպման հիմնական նպատակն է լինելու լիարժեք համագործակցության հաստատումը ՀԿԵՈւ-ի եւ Վրացական երկաթուղու միջեւ»,-ասել է նա:
Այս առնչությամբ Խակովը նշել է, որ կողմերն ունեն նման մտադրություն, մնում է միայն քննարկել եւ համաձայնեցնել բոլոր հնարավորությունները: