25 սեպտեմբերի 2009 - 17:10 AMT
Հոկտեմբերին Հայաստանում կբացվի ՀԿԵՈւ-ի ախտորոշման կենտրոնը
Երկաթուղային ենթակառուցվածքի հիմնարար գործոններից մեկը Հայաստանում ախտորոշման կենտրոնի ստեղծումն է, գտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարատ Խակովը: «Ախտորոշման կենտրոնը վերլուծական կենտրոն է, որը հագեցած կլինի շարժական համալիրով»,-ասել է նա:

Խակովը հավելել է, որ այդ համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2009թ. հոկտեմբերին: Ըստ նրա, ախտորոշման կենտրոնը թույլ կտա առանց մարդու անմիջական մասնակցության գնահատել ռելսերի եւ ուղիների վիճակը եւ հայտնաբերել բոլոր անճշտությունները: