26 սեպտեմբերի 2009 - 13:52 AMT
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսկսվի հոկտեմբերի 14-ին` երեւանյան ժամանակով 23:00-ին
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը կսկսվի հոկտեմբերի 14-ին` թուրքական ժամանակով 21:00-ին (երեւանյան ժամանակով 23:00-ին): Ինչպես հիշեցնում է Hurriyet թերթը, ԱԱ 2010 շրջանակներում նախընտրական այդ հանդիպումը կկայանա Բուրսայում` Աթաթուրքի անվան մարզադաշտում:

Հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը: