26 սեպտեմբերի 2009 - 16:50 AMT
Թուրք երկրպագուները պատրաստվում են Թուրքիա-Հայաստան հանդիպմանը մարզադատը ծածկել Ադրբեջանի դրոշներով
«Բուրսասպորի» երկրպագուները, ովքեր Թուրքիայում ֆուտբոլի ամենամոլի երկրպագուներից են, պատրաստվում են ԱԱ-2010 Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ Բուրսայում կայանալիք նախընտրական հանդիպմանը:
Երկրպագուների խմբերը ընդհանուր որոշման են եկել` մարզադաշտի բոլոր տրիբունաները ծածկել ադրբեջանական եւ թուրքական դրոշներով:
«Դա լավ ուղերձ կլինի ողջ աշխարհին, որ մենք մեկ ազգ ենք եւ երկու պետություն»,- «Բուրսասպորի» երկրպագուների խմբերից մեկի հաղորդագրությունն է մեջբերում azerisport.com-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթուրթի անվան մարզադաշտում, եւ կսկսվի երեւանյան ժամանակով 23:00-ին: