26 սեպտեմբերի 2009 - 19:31 AMT
Հայ գեղասահորդը մեջքի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել «Նեբելհորն Տրոֆիին»
«Նեբելհորն Տրոֆիին» խաղարկվում է 2010թ. Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերի 6-ական տեղ տղամարդկանց եւ կանանց մենակատար գեղասահորդների համար:

Հայ գեղասահորդ Անի Վարդանյանը մեջքի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Օբերսդորֆում տեղի ունեցած ստուգողական մարզման ժամանակ, չկարողացավ մասնակցել «Նեբելհորն Տրոֆի» ավանդական միջազգային առաջնությանը, որն ընթանում է գերմանական Օբերսդորֆ քաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել առաջնության մամլո քարտուղար Տատյանա Ֆլեյդը:

«Անին մրցությունների մեկնարկից մեկ օր առաջ մարզման ժամանակ մեջքի վնասվածք ստացավ: Մեր բժիշկը զննեց Անիին ու խորհուրդ տվեց չմասնակցել, որպեսզի չբարդացնի վնասվածքը»,- ասել է Ֆլեյդը:

Ինչ վերաբերում է հայ գեղասահորդ Պիեռ Բալյանին, Ֆլեյդը նշել է, որ նրա ելույթը շատ թույլ էր, ուստի նա եզրափակում է մրցաշարային սանդղակը: