29 սեպտեմբերի 2009 - 15:26 AMT
DigiTec-ին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 50 ընկերություններ
DigiTec-ին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 50 ընկերություններ: Այդ մասին այսօր ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ այդ 50-ի մեջ չեն մտնում նորաստեղծ հայկական ընկերությունները, որոնք պլանավորում են գործունեություն ծավալել ՏՏ ոլորտում: «Ելնելով դրանից, հինգերորդ DigiTec-ի մասնակիցների ընդհանուր քանական, անկախ տնտեսական ճգնաժամից, գերազանցել է 60 եւ սա ռեկորդային թիվ է»,-ասել է Ենգիբարյանը: