29 սեպտեմբերի 2009 - 16:41 AMT
Երեւանում շուրջ 30 000 մարդ է ստորագրվել Հայ-թուրքական արձանագրությունների դեմ
ՀՅԴ նախաձեռնած ստորագրահավաքը Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընթանում է Հանրապետության հրապարակի երեք կետերում` ՀՀ արտգործնախարարության շենքի առջեւ հացադուլ է, կառավարության շենքի առջեւ նստացույց է, իսկ կենտրոնական մասում Հայոց ցեղասպանությանը նվիրված փոքր ցուցահանդես է:
Արձանագրությունների դեմ շուրջ 30 000 մարդ է ստորագրել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական թեւի անդամ Նարեկ Սահակյանը: Ըստ նրա, ստորագրությունների քանակն այնքան էլ շատ չէ, քանի որ հանրությունը բողոքի ակցիայի մասին իմացել է 4-5 օր ուշացմամբ: Նա նաեւ նշել է, որ կա հատուկ մատյան, որտեղ մարդիկ կարող են իրենց կարծիքը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: