29 սեպտեմբերի 2009 - 16:42 AMT
ԱրմենՏելը «Քեզ համար» նոր սակագնային ծրագիր է սկսել
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Քեզ համար» նոր կանխավճարային սակագնային ծրագիր (ՍԾ) է սկսել:

«Քեզ համար» ՍԾ բաժանորդների համար դուրս գնացող զանգի գինը կազմում է 19 դրամ, իսկ այլ բջջային օպերատորների եւ ֆիքսված կապի համարների հետ` ընդամենը 39 դրամ: Beeline SMS-հաղորդագրություններն արժեն 9 դրամ, իսկ MMS-հաղորդագրությունները` 19 դրամ: SMS արժեքն այլ օպերատորների համարներին, այդ թվում միջազգային, կազմում է 20 դրամ, իսկ MMS-ը` 50 դրամ:

«Սակագնային պլանում հավաքված են մեր հաճախորդների լավագույն առաջարկները` հասանելի գներ տնային ցանցում եւ այլ օպերատորների ցանցում, ցածր սակագներ SMS-ների ու MMS-ների համար ցանցի ներսում, ինչպես նաեւ GPRS-ինտերնետ կապ»,-ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար» ծրագրով արագ ինտերնետի համար նախատեսվում է 29 դրամ 1 Մբ փոխանցած/ստացած տվյալների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԱրմենՏել ընկերության մամլո ծառայությունում: