29 սեպտեմբերի 2009 - 18:23 AMT
Լարիսա Ալավերդյան. Իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն հասարակության հետ
Հայ - թուրքական սահմանի բացման իրավիճակը ներկայացված է այնպես, ասես Հայաստանն է այն փակել: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով` խոսելով երկու երկրների միջեւ սահմանի բացման մասին, խոսքը գնում է Հայաստնաի ապաշրջափակման մասին:

Մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ հայ - թուրքական արձանագրությունները ենթակա չեն փոփոխման, Ալավերդյանը հերքեց այդ փաստը նշելով, որ ՀՀ-ն ունի օրենք միջազգային համաձայնագրերի մասին, որտեղ կետ առ կետ ամեն ինչ բացատրվում է:

Նրա խոսքերով, Արձանագրությունների քննարկումը կկոչվի քննարկում միայն այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը սկսի երկխոսություն վարել հասարակության հետ: «Իշխանություններն իրավունք ունեն չընդունել հասարակության առաջարկները, բայց պետք չէ միանգամից մերժել դրանք` պատճառաբանելով, թե դա հնարավոր
չէ», - նշեց Ալավերդյանը: