29 սեպտեմբերի 2009 - 18:53 AMT
«Յոթերորդ զգացողություն» ներկայացումով կբացվի Երեւանի Փոքր թատրոնի սեզոնը
Փոքր թատրոնի սեզոնը Երեւանում կբացի հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» համատեղ ներկայացումը, որը ստեղծվել է 10-րդ դարի հայ հանճարեղ մտավորական, պոետ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հիման վրա:
«Անցած տարվա հոկտեմբեր ամսում ստեղծվել էր ներկայացման սկզբնական տարբերակը` «Յոթ զգացողություն» անվան տակ, որը մեծ հաջողությամբ ներկայացվել է մի քանի միջազգային փառատոններում», - նշել է նախագծի հեղինակ, ռեժիսոր Վահան Բադալյանը:
«Յոթերորդ զգացողություն» ներկայացումը ստեղծվել է ՀՀ ԱԳ նախարարության եւ «Վերսիլիադանցա» իտալական մշակութային ընկերության աջակցությամբ:
Վահան Բադալյանի խոսքերով, թատրոնում կանցկացվեն թատերական արվեստի վարպետության դասընթացներ ուսանողների համար, նաեւ տեղի կունենա «Luce Armenia» ֆոտոալբոմի շնորհանդեսը եւ ֆոտոցուցահանդես բաց երկնքի տակ: