29 սեպտեմբերի 2009 - 19:29 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումը թուրք հասակակիցների հետ կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմը
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ( մինչեւ 21 տարեկան) արտագնա խաղը թուրք հասակակիցների դեմ կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմը` Ալեքսանդրու Դեակոնունի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Էդուարդ Դումտիտրեսկուն ու Սեբաստիան Գեորգեն: 4-րդ պաշտոնյան է Սեբաստիան Կոլտեսկուն:

Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Էսկիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզդաշտում հոկտեմբերի 13-ին եւ կսկսի Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական փուլի շրջանակներում երկու անգամ զիջել է Շվեյցարիայի (2-1 եւ 1-3) եւ Թուրքիայի հավաքականներին (2:5), եւ առանց հավաքած միավորների եզրափակում է խմբի աղյուսակը: