29 սեպտեմբերի 2009 - 20:06 AMT
Հայաստանի եւ Լիբանանի նախագահները բարձր են գնահատել բարեկամական հարաբերությունները երկրների միջեւ
Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ: Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում: Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: