29 սեպտեմբերի 2009 - 20:14 AMT
ԵՊՀ-ում տեղի է ունեցել համալսարանի 90-ամյակին նվիրված գրքերի շնորհանդես
Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ 90-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը: Ներկայացվել են գրքեր, որոնք պատմում են ԵՊՀ պատմության մասին, այդ թվում նաեւ «Երեւանի պետական համալսարան» ալբոմը, որտեղ ներկայացված են ԵՊՀ բոլոր բաժիններն ու բաժանմունքները, «ԵՊՀ` մատենագրությունն» առաջին գիրքն է, որը պատմում է ԵՊՀ մասին նրա հիմնադրման օրվանից մինչ օրս, «Սրտի կանչը» ժողովածուն, որը պարունակում է ԵՊՀ-ի մասին հայտնի մարդկանց հայտարարությունները եւ այլն:

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով իր ավանդն է ունեցել այդ շնորհակալ գործում: Այդ գրքերն առանձնահատուկ փայլ են հաղորդում ԵՊՀ մշակութային ու գիտական ժառանգությանը»,-ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նույն օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բացվել է ուսանողների ու դասավանդողների գեղարվեստական աշխատանքների ու լուսանկարների ցուցահանդեսը:

Բացի այդ, հանձնվել են համալասարանական պարգեւներ ու հուշամեդալներ են հանձնվել բուհի դասախոսական կազմի ու աշխատակիցների ներկայացուցիչներին:

Միջոցառման հովանավորներն են Արդշինինվեստբանկը, Երեւանի կոնյակի գործարանը, «ՄԱՊ» ընկերությունը, «Հին Էրիվան» ձեռնարկությունը:

ԵՊՀ-ն հիմնվել է 1919թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Բուհը երկրի խոշորագույն գիտակրթական հաստատություններից է: Այսօր ԵՊՀ 20 բաժիններում սովորում են 13 հազար ուսանողներ, աշխատում են շուրջ 1500 դասախոսներ, որոնցից 197-ն ունեն պրոֆեսորի կոչում, 504-ը` դոցենտի կոչում, 405-ը` ասիստենտի:

ԵՊՀ-ում գիտական եւ մանկավարժական աշխատանք են տանում 25 ակադեմիկոսներ եւ ՀՀ ԳԱԱ-ի 23 թղթակից անդամներ: