3 ապրիլի 2002 - 22:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՐԴԱ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ից մայիսի 5-ը դասախոսություններ կկարդա Բոստոնի Հարվարդի համալսարանում: «Արմինֆո» գործակալության տվյալներով, նախարարին Հարվարդ է հրավիրել Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ուսումնասիրությունների Կենտրոնը: Բացի դասախոսություններից նախատեսվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վրաստանի եւ Մոլդովայի պաշտպանության նախարարների հետ համատեղ բանավեճերում` նվիրված տարածաշրջանային ռազմավարական հարցերին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին մտադիր է հանդիպել Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: