29 սեպտեմբերի 2009 - 21:25 AMT
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Ալեք Ալեքյանի «Արեւի երկիր» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 29-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է Ալեք Ալեքյանի «Արեւի երկիր» ցուցահանդեսը, որը նվիրված է Երեւանի 2791-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացվել են գեղանկարչի 50 աշխատանքները: «Իմ նկարներում ես փորձում եմ արտահայտել երջանկության զգացողությունը»,-ասել է նկարիչը:
Ալեք Ալեքյանը ծնվել է 1966թ. Գյումրիում: Սովորել է Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1992թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ արվեստի բաժին: Մասնակցել է բազում միջազգային ցուցահանդեսների: