29 սեպտեմբերի 2009 - 21:28 AMT
ՀՀ նախագահը բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թաննոքին պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Չառլզ Թաննոքին հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալը: Բրիտանացի պատգամավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պետական բարձր պարգեւին էր արժանացել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցության ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Շնորհակալական խոսքում պարոն Թաննոքը հավաստիացրեց, որ այսուհետ եւս շարունակելու է իր նպաստը բերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Դոկտոր Չառլզ Թաննոքը բրիտանացի քաղաքական գործիչ է, պահպանողական կուսակցության անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Լոնդոնի ընտրատարածքից: Նա ԵԽ արտաքին հարաբերությունների կոմիտեի եւ մարդու իրավունքների հարցերով ենթակոմիտեի անդամ է, որտեղ հանդես է գալիս որպես «Եվրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ» խմբակցության համակարգող եւ խոսնակ: