29 սեպտեմբերի 2009 - 22:14 AMT
Ամերիկյան մասնագետներն իրենց փորձը կկիսեն պարենամթերքի անվտանգության ապահովման հարցում
Սեպտեմբերի 29-ին Երեւանում մեկնարկել է պարենամթերքի անվտանգության ուլորտում հավաստագրման եւ ուսուցման եռօրյա նախագիծը`« SerfSave` պարենամթերքի անվտանգության հաջորդաբար ապահովվումը» խորագրով, որը կազմակերպել է «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագիրը: Այդ նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի ռեստորանների միության հետ համատեղ:

Դասընթացները նախատեսված են հյուրանոցների, ռեստորանների, մթերքի առաքման ծառայության, սուպերմարկետների եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:

«Այս նախագծի նպատակը պարենամթերքի անվտանգության ապահովվումն է, այն նաեւ ամերիկացի մասնագետների ժամանակակից գիտելիքները հայ գործընկերներին փոխանցելու հնարավորություն է»,-ասել է (CAPS) ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում բոլոր ռեստորաններն ունեն այդպիսի հավաստագրեր:

Ղազարյանը նայեւ նշել է, որ նախագծի մասնակիցները ընտրվել են մրցութային հիմքով: Ծրագրում ներառված է 20 մասնագետ:

Դասընթացներից հետո, հոկտեմբերի 9-ին կանցկացվի քննություն: Մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն քննությունները, կկարողանան շարունակել ուսումը եւ դառնալ միջազգային հավաստագրով դասախոսներ: Սա CAPS-ի արդեն երրորդ վերավորակավորման ծրագիրն է:

Ծրագիրը ներառում է հինգ հիմնական ոլորտ` սննդի անվտանգության հիմքերը, խաչաձեւ աղտոտում եւ ալերգեններ, անձնական հիգիենա, ժամանակ եւ տաքություն, մաքրություն եւ սանիտարիա:

Հատուկ այդ ծրագրի իրականացման համար հրավիրվել էր ԱՄՆ-ի հայտնի համալսարաններից մեկի`Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի` Վիրջինիա TEK Տուրիզմի եւ հյուրընկալության ֆակուլտետի առաջատար պրոֆեսոր Մահմուդ Խանը:

Նախորդ տարվա ապրիլ ամսին Մահմուդ Խանն ուղղումներ էր մտցրել մի քանի բուհերի ուսումնական ծրագրերի մեջ, աջակցել նոր ուսուցման մոթոդների կիրառմանը, նաեւ դասընթացներ անցկացրել Հայաստանում տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար: Այս դասընթացների անցկացումը նախատեսվում է գալիք տարվա ապրիլ ամսին: